ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
 Լոռու մարզում 20-ամյա տղան 10-ամյա երեխային մերկացրել, սպառնացել և նրա նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ

Լոռու մարզում 20-ամյա տղան 10-ամյա երեխային մերկացրել, սպառնացել և նրա նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժիներից մեկի համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 14-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Մ․ Փ․-ն փայտյա երկար ձողը ձեռքին գնացել է գյուղերից մեկի 10-ամյա բնակչի մոտ, սեռական հարաբերություններ ունենալու առաջարկություն արել վերջինիս, սակայն մերժում ստանալուց հետո, բռնել է նրա ձեռքից, հարվածներ հասցնելով և քարշ տալով տարել մոտակա ծառի մոտ, տարբեր սպառնալիքներ հնչեցնելով՝ մերկացրել է նրան, ինքը նույնպես մերկանալով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ:

Այդ ամենին ականատես է եղել Լոռու մարզի 74-ամյա մի բնակիչ, ով Մ․ Փ-ից պահանջել է դադարեցնել հիշյալ գործողությունները, ապա մի քանի անգամ ձեռքով հարվածել է նրան: Այնուհետև երեխային տարել, հանձնել է մորը՝ տեղեկացնելով կատարվածի մասին: 

Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության տարածքային բաժնի ծառացողների կողմից ձեռնարկված օպերատիվ  միջոցառումների շնորհիվ օգոստոսի 16-ին Մ.Փ․-ն իրենց տան մոտ հայտնաբերվել, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության տարածքային բաժին, որտեղից էլ՝ ձերբակալվածների պահման վայր:  

Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին:

  • Կիսվել: