շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Արտակարգ իրավիճակում, արտակարգ վերապատրաստումներ

Արտակարգ իրավիճակում, արտակարգ վերապատրաստումներ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ բուժաշխատողների համար նախատեսված նոր կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն ու բուժմանն ուղղված վերապատրաստման դասընթացներին ներկա են եղել 331 բուժաշխատող, որից 131 բժիշկ և 200 միջին և կրտսեր բուժանձնակազմ։ Առցանց եղանակով մասնակցել է 149 բուժաշխատակից` 120 բժիշկ և 29 միջին բուժանձնակազմ: Դասընթացներին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ և Արցախի Հանրապետության բուժաշխատողներ։

Ինչպես տեղեկացնում են Առողջապահության ազգային ինստիտուտից, 2020 թվականի մարտի 25-ից ապրիլի 3-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել են բուժաշխատողների համար նախատեսված նոր կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանը և բուժմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ՝ տեսական, գործնական, ինչպես նաև առցանց տարբերակներով։

🔷Դասընթացին ներկա են գտնվել 331 բուժաշխատակից, որից 131 բժիշկ և 200 միջին և կրտսեր բուժանձնակազմ։ Առցանց եղանակով մասնակցել է 149 բուժաշխատակից` 120 բժիշկ և 29 միջին բուժանձնակազմ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ և Արցախի Հանրապետության բուժաշխատողներ, որոնք ներառված չեն վերոնշված թվերի մեջ։

🔶Սույն թվականի ամսի 6-ից նախատեսված են դասընթացներ բուժաշխատողների համար, այդ թվում, առցանց:

🔷Բացի վերոնշյալից, մեր գործընկերների աջակցությամբ, կազմակերպվել է առցանց ուսուցում «վեբինար» մի շարք մասնագետների համար:

💬 Հավելենք, որ նկարահանվել են դասընթացների վիդեո տարբերակները, որոնք տեղադրված են Youtube-ում, ԱԱԻ կայքում և ֆեյսբուքյան էջում:
 Դասընթացների վիդեո տարբերակները կրում են շարունակական բնույթ🔻
◽️ https://www.facebook.com/watch/?t=7&v=249395122764149
◾️ https://www.facebook.com/watch/?t=5&v=492190408350809
◽️ https://www.youtube.com/watch…
◾️ https://www.youtube.com/watch…
◽️ https://www.youtube.com/watch…

  • Կիսվել: