շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արտակարգ իրավիճակ՝ Երևանի Ֆիզկուլտ ինստիտուտում․ հայտնաբերվել են ինքնաձիգեր

Արտակարգ իրավիճակ՝ Երևանի Ֆիզկուլտ ինստիտուտում․ հայտնաբերվել են ինքնաձիգեր

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նկուղային հարկում ինքնաձիգեր են հայտնաբերվել։

Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են մինչև կժամանեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Ոստիկաններն ու պարեկները ինստիտուտի նկուղային հարկում արկղերի մեջ հայտնաբերել են մի քանի փոշոտված ինքնաձիգ։ Թե ինչ հանգամանքներում են ինքնաձիգերը հայտնվել ինստիտուտում՝ պարզվում է։

Դեպքի փաստով Ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

  • Կիսվել: