շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. օգնություն ստացած Mercedes-ի վարորդը նախ բողոքում է, հետո Mercedes-ով հարվածում է Niissan-ին

Արտակարգ դեպք՝ Երևանում. օգնություն ստացած Mercedes-ի վարորդը նախ բողոքում է, հետո Mercedes-ով հարվածում է Niissan-ին

Երեւանում, այսօր` հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 05։20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Մանանդյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենա, սակայն վարորդը շարունակել է վարել և հասնելով Մանանդյան փողոցի 16 շենքի մոտ՝ կայանել է մեքենան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկները սպասել են, որ վարորդը դուրս գա, սակայն՝ անարդյունք։  Պարեկները մի քանի անգամ ծեծել են ավտոմեենայի ապակին, սակայն ներսից վարորդը ոչ մի արձագանք չի տվել:

Պարեկնեը ահազանգել են ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն եւ շտապօգնություն:

Փրկարարները ավտոմեքենայի ձախ հատվածի հետևի ապակին կոտրելու միջոցով բացում են մեքենայի դուռը, և տեղում շտապօգնության բժիշկը անուշադրի սպիրտով կարողանում է վարորդին ուշքի բերել: Վերջինս դուրս գալով մեքենայից, իրեն օգնության ձեռք մեկնած բժիշկներին, փրկարարներին ու պարեկներին բողոքել է, թե «էս ի՞նչ եք արել», ապա թողնելով ավտոմեքենան դեպքի վայրում, հեռացել է։

Երբ փրկարարները, բժիշկներն ու պարեկները իրենց աշխատանքն ավարտելով հեռացել են, վարորդը նստել է մեքենան եւ մեծ արագությամբ հեռացել։ Կարճ ժամանակ անց Մանանդյան փողոցին հարակից փողոցում նա բախվել է Nissan մակնիշի ավտոմեքենայի ու իր վնասված ավտոմեքենան, այս անգամ թողնելով այդ վայրում, հեռացել։

Պարեկները ավտոմեքենան ավտոքարշակի միջոցով տեղափոխել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Կայքի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը Երևանի բնակիչ Սարիբեկ Ս-ն է։

  • Կիսվել: