շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. այգու անվտանգության աշխատակիցը մարել է Mercedes-ում բռնկված հրդեհը

Արտակարգ դեպք՝ Երևանում. այգու անվտանգության աշխատակիցը մարել է Mercedes-ում բռնկված հրդեհը

Երեւանում, այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկի կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Բեյրութի փողոցում՝ Երևանի 2800-ամյակի այգու հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, այգու անվտանգության աշխատակիցը մարել է Mercedes մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածում առաջացած հրդեհը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։  Օպերատիվորեն ժամանել են նաև բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել։

  • Կիսվել: