հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արտակարգ դեպք Երևանում. բախվել են BMW-ն ու Volkswagen Golf-ը. BMW-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը. երկու էլեկտրասյուն կոտրվել է (տեսանյութ)

Արտակարգ դեպք Երևանում. բախվել են BMW-ն ու Volkswagen Golf-ը. BMW-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը. երկու էլեկտրասյուն կոտրվել է (տեսանյութ)

Այսօր՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Ժամը 10:20-ի սահմաններում Նորք-Մարաշ փողոցի 1-ին նրբանցքում բախվել են BMW և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն BMW-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով երկու էլեկտրասյուներ կոտրվել են, բարեբախտաբար, չեն ընկել, քանի որ էլեկտրալարերը պահել են սյուները:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Սուրեն Փաշյանն ու Արամ Բարսեղյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութերն են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով BMW -ն վարել է 28-ամյա Արթուր Խաչատրյանը, իսկ Volkswagen Golf-ը՝ 29-ամյա Էդգար Գրիգորյանը:Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության՝ եղել են սթափ:Օպերատիվորեն ժամանել են նաև Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և «Երքաղլույս»-ի ներկայացուցիչները:

  • Կիսվել: