կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Արտակարգ դեպք՝ Արագածոտնում. «Ford Transit»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը, կոտրել եղևնիները

Արտակարգ դեպք՝ Արագածոտնում. «Ford Transit»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը, կոտրել եղևնիները

Այսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում վրացական համարանիշներով «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան Ապարան քաղաքում՝ Բաղրամյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, ապա առաջ ընթանալով՝ բախվել 3 եղևնիների, կոտրել դրանք ու հայտնվել մայթին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկակնության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի և ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքնոնւթյան, եղել է սթափ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: