շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արսեն Թորոսյանը մասնակցել է Լևիկ Հարությունյանի անվան մրցաշարի հաղթողների մրցանակաբաշխությանը

Արսեն Թորոսյանը մասնակցել է Լևիկ Հարությունյանի անվան մրցաշարի հաղթողների մրցանակաբաշխությանը

Այսօր, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանի և Լևիկ Հարությունյանի որդի Արթուր Հարությունյանի հետ մեծ հպարտությամբ մասնակցեցի դահուկային սպորտի վարպետ, դահուկային սպորտը Հայաստանում դեռ խորհրդային ժամանակներից անձնվիրաբար զարգացրած Լևիկ Հարությանի անվան մրցաշարի հաղթողների մրցանակաբաշխությանը։ Այս մասին իր ֆեյսբուքոյան էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

՛՛Մենք ունենք լուսավոր աղջիկներ և տղաներ, որոնք ապագայում պետք է ներկայացնեն Հայաստանը համաշխարհային ասպարեզում։ Եվ կառավարությունը, օլիմպիական կոմիտեն, դահուկային սպորտի ֆեդերացիան ջանք ու եռանդ չպետք է խնայեն, որպեսզի նրանց սպորտային ապագան լինի շատ խոստումնալից և մեր դրոշը ծածանվի շատ մրցաշարերում՛՛,-նշել է նա:

Տեսանյութերը՝ այստեղ:

  • Կիսվել: