Արսեն Թորոսյանը Երևանում տեսակցել է վիրավոր զինվորներին
Արցախից վերադառնալուց հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է վիրավոր զինվորներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին, քննարկել բուժական տակտիկան: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նշենք, որ Արսեն Թորոսյանը Արցախից Հայաստան վերադարձի ճանապարհին այցելել է նաև Գորիսի ԲԿ, որն այս պահին ծառայում է որպես վիրավորների միջանկյալ տարհանման կետ: Տարհանումն իրականացվում է շտապօգնության մեքենաներով, ռեանիմոբիլներով ու սանիտարական ավիացիայի 2 ուղղաթիռով:


