երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առողջապահության նախարարությունը՝ տագնապային խանգարումների մասին

Առողջապահության նախարարությունը՝ տագնապային խանգարումների մասին

Տագնապային խանգարումները հոգեկան առողջական խնդիրների խումբ է, որոնց բնորոշ է իրավիճակին անհամապատասխան տագնապի, անհանգստության զգացումը, հայտնում են Առողջապահության նախարարությունից:

՛՛Տագնապը կարող է դրսևորվել ՝

 անհանգստության, անորոշ, ոչ հստակ վախի զգացողությամբ,

 մարմնական դրսևորումներով՝ սրտխփոց, շնչառության դժվարություն, դող, մկանների ձգվածություն, քրտնարտադրություն, զարկերակային ճնշման տատանումներով,

 տագնապային մտքերով՝ «ես մահանում եմ, սիրտս կանգնելու է հիմա», «ես խելագարավում եմ»,«չեմ կարողանա ինձ վերահսկել»,

 շրջապատի անիրականության զգացողությամբ՝ «կարծես օդի մեջ լինեմ», «կարծես ամեն ինչ շուրջս լողա»:
Կախված այս ախտանշանների տևողությունից, առաջացման պատճառից, իրավիճակից` կարող է ախտորոշվել տարբեր տիպի տագնապային խանգարում:

Օրինակ`

եթե տագնապի զգացողությունը առաջանում է հանկարծակի, զուգակցվում է արտահայտված մարմնական դրսևուրումներով, տևում ոչ երկար ժամանակ, ապա խոսում ենք «Խուճապային խանգարման» մասին (տագնապային գրոհ):

եթե տագնապի զգացողությունը առկա է ամբողջ օրվա ընթացում, տարածվում է կյանքի բոլոր ոլորտներում, ապա անձն ունի «Ընդհանրացված տագնապային խանգարում»:

 Տագնապային խանգարման գրագետ և բազմակողմանի վարման դեպքում հնարավոր է հասնել առողջացման և վարել լիարժեք, ակտիվ կյանք:

Ախտանշանների առկայության դեպքում պետք է դիմել համապատասխան մասնագետի՝ հոգեբույժի, հոգեթերապևտի:

 Խորհուրդները` հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով ԱՆ խորհրդատու Գևորգ Փաշիկյանից՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: