կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Քննարկվել են լսողության խանգարումների կանխարգելման, վաղ ախտորոշման հետ կապված հարցեր

Քննարկվել են լսողության խանգարումների կանխարգելման, վաղ ախտորոշման հետ կապված հարցեր

ԱՀԿ տվյալներով` 466 միլիոն մարդ հաշմանդամության հանգեցնող լսողության կորուստ ունի, որից 36 միլիոնը երեխաներ են: Մինչև 2050թ.-ը բնակչության 10-ից 1-ը լսողության կորստի ռիկսի է ենթարկված:

Բուժօգնության արդյունավետությունը բարելավելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը ակտիվացնում է երկխոսությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ:

Նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն այսօր անցկացրել է աշխատանքային քննարկում` ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարթե Էվերարդի, Աուդիոլոգների միջազգային ընկերության գլխավոր քարտուղար, ԱՀԿ փորձագետ` պրոֆեսոր Գեորգի Տավարտկիլաձեի, ԱՆ և ԱԱԻ ներկայացուցիչների մասնակցությամբ:

Փոխնախարարն անդրադարձել է ոլորտում կատարված բարեփոխումներին` առանձնացնելով լսողության խանգարումների վաղ հայտաբերման, վիրահատական միջամտության ծրագրերը: Անդրադարձել է նաև սքրինինգային նոր մեթոդների և ժամանակակից սարքավորումների մարզային հասանելիության հարցերին:

Քննարկվել են լսողության խանգարումների կանխարգելման, վաղ ախտորոշման, համալիր բժշկական, սոցիալական և մանկավարժական վերականգնման խնդիրները:

 

  • Կիսվել: