շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առողջապահական համակարգը մնում է ծանրաբեռնված ու լարված․ Թորոսյանը ներկայացրել է համաճարակային վիճակը

Առողջապահական համակարգը մնում է ծանրաբեռնված ու լարված․ Թորոսյանը ներկայացրել է համաճարակային վիճակը

Կորոնավիրուսի տրիաժ կենտրոն հայտնած և տանը սպասող քաղաքացի արդեն մի քանի օր է՝ չունենք, թիվը զրո է, այսօր կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա հայտնեց նաև, որ այս պահի դրությամբ գրանցված է 13 հիվանդ, որոնց պետք է տեղափոխվել կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող հիվանդանոցներ։

«Այս թվերը նշանակում են, որ պատշաճ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիներին այդ բուժօգնությունը մատուցվում է համապատասխան հաստատություններում։ Համակարգը մնում է ծանրաբեռնված ու լարված այնքանով, քանի դեռ այս նոր մարտահրավերը մեծ ռիսկ է պարունակում բոլորիս համար», -հայտարարեց Թորոսյանը՝ ընդգծելով, որ առաջիկա ամիսներին նոր հիվանդանոցներ են բացվելու։

Մեկ խոսքով Թորոսյանը իրավիճակը բնութագրեց այսպես՝ կայուն, բայց ծանր։

«Բացասական միտում չկա, բայց նաև էական դրական միտում էլ չկա»,- հավելեց նա։

Շարունակելով Թորոսյանին, նիստը վարող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ առաջիկայում վերակենդանացման բաժանմունք կբացվի «Էրեբունի» բժշկական կենտրոնում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։

Թորոսյանն իր հերթին ասաց, որ Սպիտակի բժշկական կենտրոնում 20 մահճակալներով վերակենդանացման բաժանմունք են ստեղծել, որը այժմ ամբողջությամբ զբաղեցված է, շուտով կձևավորվի Մարտունու ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքը և առաջիկայում ևս երեք բժշկական կենտրոններում վերակենդանացման բաժանմունքներ կբացվեն։

  • Կիսվել: