շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Արմնյուզ»-ի հաղորդավարը չի կրել դիմակ և հարուցվել է վարչական վարույթ․ Սամվել Ֆարմանյանը հայտնեց ՀԸ ոստիկանների այցի մասին (տեսանյութ)

«Արմնյուզ»-ի հաղորդավարը չի կրել դիմակ և հարուցվել է վարչական վարույթ․ Սամվել Ֆարմանյանը հայտնեց ՀԸ ոստիկանների այցի մասին (տեսանյութ)

Ոստիկանության ծառայողները այցելել են «Քառյակ մեդիա»-ի կազմի մեջ մտնող «Արմնյուզ» հեռուստաընկերություն։ Ոստիկանության կողմից հարուցվել է վաչական վարույթ։

«Քառյակ մեդիա» ընկերության հիմնադիրներից Սամվել Ֆարմանյանը հայտնեց, որ վարույթ հարուցվել է եթերում՝ հյուրերի տաղավարում, հաղորդավար Աբրահամ Գասպարյանի կողմից դիմակ չկրելու համար։

«Բոլորին էլ պարզ է, թե որն է այն համատեքստը, ինչի համար այսօր Ոստիկանության ներկայացուցիչները վարչական տույժ են կիրառելու ArmNews-ի նկատմամբ: Մենք գործ ունենք լրատվամիջոցների ազատ խոսքին խոչնդոտելու անհիմն փորձի հետ: Լրատվամիջոցների ազատությունը չի կարող զոհ դառնալ որևէ կառավարության կամ ոստիկանության քմահաճույքներին»,- ասաց Ֆարմանյանը:

Նա նշեց, որ սա իրենք դիտարկում են որպես Armnews հեռուստաընկերության և լրատվամիջոցների ազատությանն ուղղված ձեռնոց, որը ստանալու է համարժեք պատասխան.

«Սա չի ստացվելու, Նիկոլ Փաշինյան չէ, ուզում է 40 Նիկոլ Փաշինյան լինի: Սա հազարավոր մարդկանց տասնամյակների պայքարի, զոհողությունների ձեռքբերումն է։ Եթե Արմնյուզի եթերը որևէ Նիկոլ Փաշինյանի կամ որևէ մի ոստիկանության դուրը չի գալիս, ուրեմն պատճառները պետք է փնտրել  ոչ թե դիմակի բովանդակության, դրա առկայության ու բացակայության մեջ, այլ պետք է լրիվ այլ տեղ փնտրել»:

Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: