կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արմենակ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Արմենակ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմենակ Խաչատրյանին ազատել է վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Արմենակ Խաչատրյանին ազատել վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-8-Ղ1-1) պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։

Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2021 թվականին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմենակ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Այդ մասին հորոշումը հրապարակվել է Կառավարության կայքէջում: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արմենակ Խաչատրյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։

Մեկ այլ որոշմամբ՝ Արմենակ Խաչատրյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնից։ 

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Արմենակ Խաչատրյանին ազատել վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-8-Ղ1-1) պաշտոնից»,- նշվում է որոշան մեջ:

  • Կիսվել: