երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արմեն Աշոտյանը կշարունակի կալանավորված մնալ

Արմեն Աշոտյանը կշարունակի կալանավորված մնալ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի կալանավորված մնալ։ Այս մասին ֆեյսբուքյանիր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մարաբյանը մերժեց մեր վերաքննիչ բողոքները եւ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ:

Ես մի անգամ այդ հակակոռուպցիոն դատարանների բուրգը համեմատել եմ ստալինյան տռոյկաների հետ: Ես սխալվել եմ: Ստալինյան տռոյկաները շատ ավելի ազնիվ էին իրենց ռեպրեսիաների մեջ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը հունիսի 15-ից կալանավորված է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ  չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։

  • Կիսվել: