շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արմավիրում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով գործող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Արմավիրում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով գործող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Վաչիկ Մկրտչյանին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արմավիրի մարզ, գ. Դաշտ

Մասնավորապես արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում՝ պատերը և առաստաղը ունեցել են բորբոս, ճաքեր, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից: Սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման:

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

  • Կիսվել: