երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Արմավիրի ոստիկանները Ջանֆիդայում հայտնաբերել են մեծ քանակի թմրանյութ

Արմավիրի ոստիկանները Ջանֆիդայում հայտնաբերել են մեծ քանակի թմրանյութ

Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Ջանֆիդա գյուղի 53-ամյա մի բնակիչ տանը և օժանդակ շինություններում պահում է թմրանյութ:

Տեղեկությունը ստուգելու նպատակով իրավապահները դեկտեմբերի 8-ի կեսօրին մեկնել են Ջանֆիդա: Տանտերը ոստիկաններին ցույց է տվել ավտոտնակում դրված ճամպրուկ ու դույլ, պոլիէթիլենային, թղթե և պլաստիկ տարաներ` լցված դեղնականաչավուն կանեփանման զանգվածներով: Նաև հայտնել է, որ դա դեռ բոլորը չէ:

Ստուգողական գործողությունները դադարեցվել են: Տարածքը վերցվել է հսկողության տակ, և փաստի առթիվ Արմավիրի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարված զննությամբ ավտոտնակում ու տանիքում տարբեր տարաների, տոպրակների, արկղերի ու փաթեթների մեջ հայտնաբերվել են ընդհանուր 1 կիլոգրամ 864 գրամ կանեփանման զանգվածներ:

Տանտերը հայտնել է, որ կանեփն ինքն է աճեցրել, ապա չորացրել ու պահել է՝ հետագայում անձամբ օգտագործելու համար:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: