շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արմավիրի մարզում ուժեղ քամին և պտտահողմը տապալել են հաստաբուն ծառեր, էլեկտրասյուներ ու վնասել ջերմոցներ. գյուղացիներն ակնկալում են կառավարության աջակցությունը

Արմավիրի մարզում ուժեղ քամին և պտտահողմը տապալել են հաստաբուն ծառեր, էլեկտրասյուներ ու վնասել ջերմոցներ. գյուղացիներն ակնկալում են կառավարության աջակցությունը

Այսօր` հուլիսի 4-ին, արտակարգ է իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզի մի քանի գյուղերում, մասնավորապես` Գայ, Մեծամոր, Ջրառատ համայնքներում, ուժեղ քամու և պտտահողմի հետևանքով հաստաբուն ծառեր և բետոնե էլեկտրասյուներ են տապալվել, վնասվել են բազմաթիվ տների տանիքներ և ջերմոցներ:

Այս պահին Գայ գյուղում գյուղացիներն ու գյուղապետը փորձում են մոտ 80 տարվա ուռենին տրակտորով հեռացնել ԳԱԶ-31 մակնիշի ավտոմեքենայի վրայից, սակայն ծառն այնքան ծանր է, որ դա հնարավոր չէ ու հիմա փորձում են էլեկտրական սղոցներով տապալված ծառերը մասնատել:

Օպերատիվորեն գյուղ են ժամանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության` Մուսալեռի մասնաճյուղի ներկայացուցիչները, որոնք ժամանակավորապես էլեկտրասյուների տապալման հետևանքով թափված էլելկտրալարերը հավաքում են, որպեսզի առավոտյան սկսեն վեականգնողական աշխատանքներ: Ըստ նախնական տեղեկություների` տուժածներ չկան:

  • Կիսվել: