երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արմավիրի մարզում ոստիկանության զորքերի 31-ամյա ծառայողը VAZ 21013-ով կողարջվել է․ կան վիրավորներ

Արմավիրի մարզում ոստիկանության զորքերի 31-ամյա ծառայողը VAZ 21013-ով կողարջվել է․ կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Վլադիկ Հ․-ն իր վարած VAZ 21013 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով Բամբակաշատ գյուղի սկբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Վլադիկ Հ․-ն, նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Ծաղիկ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերից մեկում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

  • Կիսվել: