շաբաթ, հունիս 25
25 / 6 / 2022
Արմավիրի մարզում բախվել են Toyota-ն ու ՎԻՍ-ը, վերջինս կողաշրջվել է, վարորդները հոսպիտալացվել են

Արմավիրի մարզում բախվել են Toyota-ն ու ՎԻՍ-ը, վերջինս կողաշրջվել է, վարորդները հոսպիտալացվել են

Մայիսի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։00-ի սահմանում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները՝ 31-ամյա Անի Մ.-ի վարած Toyota մակնիշի և 62-ամյա Կարապետ Հ.-ի վարած ՎԻՍ մակնիշի ավտոմեենաները, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով ՎԻՍ-ը կողաշրջվել է, վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Վաղարշապատ», իսկ Toyota-ի վարորդը՝ «Արմավիր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

նկար

  • Կիսվել: