ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Արմավիրի մարզում առայսօր կորոնավիրուսի հետեւանքով մահվան 12 դեպք է գրանցվել

Արմավիրի մարզում առայսօր կորոնավիրուսի հետեւանքով մահվան 12 դեպք է գրանցվել

Հունիսի 4-ի դրությամբ Արմավիրի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 717 դեպք: Ունենք 287 առողջացած և 835 ինքնամեկուսացած: Այս մասին տեղեկացնում է  մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը։

«Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում ունեցել ենք մահվան 12 դեպք:

Հարգելիներս, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ հաշվի առնել պահի լրջությունը և շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին ու կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն:

Առո՛ղջ եղեք»,- գրել է մարզպետը։

  • Կիսվել: