շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Բողոքի ակցիան ավարտվեց. արմավիրցիների ջրի խնդիրը կլուծվի

Բողոքի ակցիան ավարտվեց. արմավիրցիների ջրի խնդիրը կլուծվի

Ավարտվեց Արմավիր-Երեւան մայրուղում ոռոգման ջրի խնդրով ճանապարհ փակած գյուղացիների բողոքի ակցիան: Նրանք ՋՕ տարբեր աշխատակիցներին ուղեկցեցին իրենց հանդամասեր, որպեսզի տեղում ցույց տան, թե ինչ իրավիճակ է տիրում:

Ինչպես գյուղացիների հետ զրույցում նշեց Էջմիածնի ջուրօգտագործողների միության գործադիր տնօրեն Արամ Սարգսյանը՝ նման իրավիճակը ստեծղվել է վթարի հետեւանքով, եւ երեկոյան աշխատանքները կավարտվեն, առավոտյան էլ ոռոգման ջուր կլինի:

Նշենք նաեւ, որ Հովտամեջ գյուղի մոտ հավաքվածները պահանջել են հանդիպում Արմավիրի մարզպետի հետ: Բերքը կորցնելու վտանգի առաջ կանգնած գյուղացիների հետ հանդիպել է ՛՛Ջրառի՛՛ գլխավոր ինժեներ Աղվան Բեգլարյանը, որը հավաքվածներին ներկայացրել է խնդրի պատճառը եւ խոստացել, որ մինչև օրվա վերջ հարցը վերջնականապես կլուծվի:

 

  • Կիսվել: