շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Արման Թաթոյանը շնորհավորել է կանանց՝ նրանց մաղթելով հաջողություններ և ժպտալու բազում առիթներ

Արման Թաթոյանը շնորհավորել է կանանց՝ նրանց մաղթելով հաջողություններ և ժպտալու բազում առիթներ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է կանանց Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Այս մասին Թաթոյանը գրառում է կատարել  ֆեյսբուքում։

 

«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։ Ձեզ մաղթում եմ առողջություն, հաջողություններ և ժպտալու բազում առիթներ։ «Դարձիր օրինակ» իրազեկման մեկամսյա արշավով մենք ցույց տվեցինք կանանց պատմություններ, որոնք հաջողել են բիզնեսում, կառավարման գործում, զինված ուժերում և այլն:

Այդ պատմություններից յուրաքանչյուրը կարծրատիպ կոտրելու, դժվարություններ ու վախեր հաղթահարելու օրինակ է: Այդ պատմությունները նաև օրինակ են, թե ինչպես են կանայք հաջողությամբ համատեղում ընտանիքն ու աշխատանքը։ Պետք է շարունակել հաջողություններով ոգեշնչել բոլորիս»,-նշել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Նա իր աշխատանքում առաքելություն է համարում նպաստել կանանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, որոշումների հարցում մասնակցությանը և վախերի ու կարծրատիպերի հաղթահարմանը:

«Կնոջ համար պետք է լինեն իր մայրությունն անհոգ վայելելու բոլոր հնարավորությունները»,-եզրափակել է Արման Թաթոյանը:

 

  • Կիսվել: