կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
 Արկադի Թամազյանը բնակիչներին հորդորեց թույլ տալ ՔՊ-ականներին դուրս գալ շենքից

Արկադի Թամազյանը բնակիչներին հորդորեց թույլ տալ ՔՊ-ականներին դուրս գալ շենքից

Ալավերդու արդեն նախկին ղեկավար Արկադի Թամազյանն Ալավերդու համայնքապետարանի շենքի մոտ հավաքված բնակչությանը կոչ արեց գնալ տուն և թույլ տալ, որ ՔՊ-ական ավագանիները իրեն անվստահություն հայտնելուց հետո կարողանան դուրս գալ շենքից։

«Ժողովո՛ւրդ, գանցե՛ք, վերջ, էտ տղերքի հետ էլ ա նորմալ լինելու, ամեն ինչ կարգավորվում ա, գնացե՛ք, իրոք գնացե՛ք, խնդրում եմ, էլ իմաստ չկա, անիմաստ պատմության մեջ ենք ընկնելու, գնացե՛ք տներով»,-ասաց նա։

Հավաքվածները խորհուրդ տվեցին, որ «դուխը» չգցի, կարևորը «մեծատառով մարդ է և նրա համար ո՛չ պամպերս են ուղարկել, ո՛չ էլ այլ բաներ, որից ինքը կարող է վատ զգալ»։

  • Կիսվել: