երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Եթե ինչ-որ մի սրիկա, լինելով պատգամավոր, չմո է ասում, դուք գնահատականը տվեք. Թամազյանը՝ ՔՊ պատգամավորի մասին

Եթե ինչ-որ մի սրիկա, լինելով պատգամավոր, չմո է ասում, դուք գնահատականը տվեք. Թամազյանը՝ ՔՊ պատգամավորի մասին

Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը համաձայն չէ այն պնդմանը, որ ինքն այլևս համայնքի ղեկավար չէ։ «Ո՛չ, նիստ չգումարվեց, նիստն անօրինական էր, ավելին ասեմ՝ նիստ գումարելու պարագայում օրենքն ասում է, որ ժամը 10։00-ից 10։30 պարտավոր էին սպասել համայնքի ղեկավարի ներկայանալուն, որովհետև նա է նիստը վարելու, իրենք ժամը 10:00-ին նիստ գումարեցին և համարեցին կայացած»,-ասաց նա։

Ըստ նրա, նաև անօրինական էր ոստիկանական բիրտ ուժ կիրառելով մտնել նիստերի դահլիճ ու «Ապրելու երկիր» և ՀԱԿ խմբակցությունների ավագանու անդամներին թույլ չտալ մտնել ներս՝ մասնակցելու ավագանու նիստերին։

Արկադի Թամազյանը նշեց, որ իր նշած ապօրինությունը դատական կարգով վիճարկվելու է։

Անդրադառնալով ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի՝ իր հասցեին արված «դո՛ւրս արի նիստերի դահլիճից, ա՛յ չմո» վիրավորանքին՝ Արկադի Թամազյանը նշեց. «Ինչ-որ սրիկա, եթե մարդկանց՝ իմ կամ ցանկացած քաղաքացու նկատմամբ թույլ է տալիս նման արտահայտութուններ՝ լինելով ԱԺ պատգամավոր, դուք նրա գնահատականը տվեք»։

  • Կիսվել: