երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արջուտի լեռնահարստացման կոմբինատի 39-ամյա աշխատակցի դին հորից դուրս են բերել աշխատակիցները

Արջուտի լեռնահարստացման կոմբինատի 39-ամյա աշխատակցի դին հորից դուրս են բերել աշխատակիցները

Այսօր՝ հուլիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի «հարստացուցիչ հանքավայրի» տարածքում ողբերգական դեպք է տեղի ունեցել։

Պարզվել է, որ ժամը 02։20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Հարություն Է․-ն նշված կոմբինատում՝ հորում հողային աշխատանքներ կատարելու ժամանակ, հողը լցվել է վրան, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ «շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը» հատկանիշներով։

  • Կիսվել: