Առինջ համայնքի խմելու ջուրը պղտորվել է և ենթակա չէ օգտագործման․ հայտարարություն
Կոտայքի մարզի Առինջ համայնքի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել, որում տեղեկացվում է համայնքի խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման:
«Առինջ համայնքի հարգելի՛ բնակիչներ, «Վեոլիա Ջուր» ընկերության հերթական անգործության պատճառով այսօր մեր համայնքի բնակիչները նկատել են, որ խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման:
Ուստի խնդրում ենք մեր համայնքի բնակիչներին չօգտագործել խմելու ջուրը մինչև խնդրի կարգավորումը»,-նշված է հայտարարությունում: