հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արևիկ գյուղում այրվել է անասնակեր

Արևիկ գյուղում այրվել է անասնակեր

Սեպտեմբերի 24-ին, ժամը 20։28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիկ գյուղում հրդեհ է բռնկվել՝ այրվում է անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ գյուղի 30-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ անասնագոմին կից, այրվում է անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:55-ին, մարվել՝ 21:15-ին: Այրվել է 70 հակ անասնակեր:

  • Կիսվել: