երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արենի գյուղի շուկայի մոտակայքում «Lexus»-ը կողաշրջվել և բախվել է կայանած կցորդիչով բեռնատարին․  կա տուժած

Արենի գյուղի շուկայի մոտակայքում «Lexus»-ը կողաշրջվել և բախվել է կայանած կցորդիչով բեռնատարին․ կա տուժած

Սեպտեմբերի 16-ին ժամը 23:24-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ, Արենի գյուղի շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 110-րդ կմ-ին՝ Արենի գյուղի շուկայի մոտակայքում, «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Գ., ծնված 1983 թ.) կողաշրջվել և բախվել է կայանած «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատարին (վարորդ՝ Ֆ. Մ.,)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը:

  • Կիսվել: