երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արենի գյուղի շուկայի մոտակայքում «Lexus»-ով վթարի ենթարկվածը ՊՆ զորամասերից մեկի գումարտակի հրամանատարն է

Արենի գյուղի շուկայի մոտակայքում «Lexus»-ով վթարի ենթարկվածը ՊՆ զորամասերից մեկի գումարտակի հրամանատարն է

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 23:15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 40-ամյա Տիգրան Գ.-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, կողաշրջվել, ապա բախվել ճամփեզրին կայանված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ֆիռոուզ Մ.-ին պատկանող բեռնատար Mercedes-ին:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տիգրան Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբոլիով տեղափոխվել է Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի հետ առաջացած տեխնիկական խնդիրը ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է բախվեր մի քանի ավտոմեքենաների:

Տիգրան Գ.-ն ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ծառայող է, համարվում է լավագույն սպաներից մեկը, ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմներին, եղբայրն էլ, ով նույնպես ակտիվ մասնակցություն է ունեցել պատերազմներին, անցած տարի զոհվել է պատերազմում՝ մինչև վերջ պայքար մղելով հակառակորդի դեմ:

  • Կիսվել: