չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Առեղծվածային դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է ՌԴ-ում և ՀՀ-ում հայտնի բլոգերի կնոջ դին. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Առեղծվածային դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է ՌԴ-ում և ՀՀ-ում հայտնի բլոգերի կնոջ դին. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Քիչ առաջ առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Տպագրիչների 6-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին  քննչական բաժնի խումբը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են երիտասարդ կնոջ դի։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, իսկ նրա ամուսինը Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգեր է։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

  • Կիսվել: