երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արդիականացվում է «e-draft.am» կայքը. նախարարի տեղակալն ընդունել է ՄԱԶԾ ներկայացուցիչներին

Արդիականացվում է «e-draft.am» կայքը. նախարարի տեղակալն ընդունել է ՄԱԶԾ ներկայացուցիչներին

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցիչներին՝ Սահմանադրական բարեփոխումների ծրագրի համակարգող Աննա Հակոբյանին և Մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Մարիա Սիլավանյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՄԱԶԾ աջակցությամբ իրականացվող՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական «e-draft.am» կայքի արդիականացման գործընթացը:

Կողմերը բարձր են գնահատել Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի միջև արդյունավետ համագործակցությունը ԵՄ կողմից ֆինանսավորվող՝ «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել «e-draft.am» կայքի՝ կարիքների գնահատում իրականացնելու և արդիականացման գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար:

ՄԱԶԾ ներկայացուցիչներն ընդգծել են «e-draft.am» կայքի դերը հանրային իրազեկվածության ապահովման համատեքստում ու վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ կայքի արդիականացման գործընթացի ողջ ընթացքում Արդարադատության նախարարության հետ համագործակցելու և համատեղ գործընթացը համակարգելու վերաբերյալ:

Քննարկման ավարտին կողմերը հստակեցրել են ընթացիկ համագործակցության ձևաչափը և պայմանավորվածություններ ձեռք բերել արդիականացման գործընթացի համակարգման ու հետագա հանդիպումների վերաբերյալ:

  • Կիսվել: