շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արդեն իսկ հայտագրվել է 5322 առաջին դասարանցի. նախարար

Արդեն իսկ հայտագրվել է 5322 առաջին դասարանցի. նախարար

Արդեն իսկ հայտագրվել է 5322 առաջին դասարանցի։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։

Նա, մասնավորապես, նշել է․

«Հունիսի 1-ի ժամը 9։00-ից hayt.emis.am կայքում մեկնարկել է բուն հայտագրման գործընթացը։ Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում հերթագրվում են հետևյալ հայտատուները՝ 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:

Հունիսի 11-ի ժամը 9։00-ից սկսած` գրանցվելու հնարավորություն կունենան նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին»։

  • Կիսվել: