երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Արցախից ժամանած քաղաքացիների կենսաթոշակների վճարումը սկսվել է

Արցախից ժամանած քաղաքացիների կենսաթոշակների վճարումը սկսվել է

Արցախից ժամանած քաղաքացիների կենսաթոշակների վճարումը սկսվել է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նշվում է, որ կանխիկ եղանակով վճարումներն իրականացվում են «Հայփոստի» գրասենյակներում:

«Ցուցակներում հանդիպող անճշտությունները կամ տեխնիկական խնդիրները միշտ չէ, որ հնարավոր է լուծել (հասկանալի պատճառով), սակայն դրանք չեն ազդի կենսաթոշակների տրամադրման վրա. անկախ ժամկետից և վայրից դրանք կվճարվեն ամբողջությամբ, հենց որ հնարավորություն ստեղծվի»,- գրել է Բաթոյանը:

  • Կիսվել: