չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախից Հայաստան եկած Կարմիր խաչի ավտոմեքենաները կվերադառնան դեղորայքով բեռնված

Արցախից Հայաստան եկած Կարմիր խաչի ավտոմեքենաները կվերադառնան դեղորայքով բեռնված

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արցախից Հայաստան եկած 4 մեքենաները կվերադառնան դեղորայքով բեռնված։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ 

«Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով 4 ամսական երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն: ԿԽՄԿ-ի մեքենաները հետադարձ ճանապարհին կողմերի համաձայնությամբ կտեղափոխեն որոշակի քանակությամբ դեղորայք»,- ասաց Ամատունին:

Հիշեցնենք՝ այսօր Արցախի շրջափակման 13-րդ օրն է։ Հազարից ավելի քաղաքացիներ, նրանց թվում հարյուրավոր երեխաներ, բաժանված են իրենց ընտանիքներից։ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով Արցախում հումանիտար ճգնաժամի ռիսկն օրեցօր մեծանում է։ Ամեն օր Հայաստանից 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: