չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախցիների ակցիան ավարտվեց Ֆրանսիայի դեսպանատան առջեւ. նրանք քաղաքական ապաստան են խնդրել Ֆրանսիայից

Արցախցիների ակցիան ավարտվեց Ֆրանսիայի դեսպանատան առջեւ. նրանք քաղաքական ապաստան են խնդրել Ֆրանսիայից

ՄԱԿ-ի գրասենյակին նամակ հանձնելուց հետո բողոքի ակցիա իրականացնող արցախցիները շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ: Նրանք տեղեկացրին, որ մոտ 25 օր առաջ նամակ են ուղարկել Ֆրանսիայի նախագահին:

«Հիմնական նպատակը նրանցից քաղաքական ապաստան խնդրելն է, որովհետեւ եթե այսպես շարունակվի, Հադրութի համայնքի գոյությունն ավելի հեշտ կպահպանվի Ֆրանսիայում, քան Հայաստանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Հայրյանը:           

Արցախիցներին դեսպանատնից տեղակացրին, որ նամակն արդեն ուղարկված է, պատասխանի դեպքում իրենք կտեղեկացվեն:

  • Կիսվել: