չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում վճարումների գործընթացը շարունակվում է. ԱՍՀ նախարարություն

Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում վճարումների գործընթացը շարունակվում է. ԱՍՀ նախարարություն

ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում վճարումների գործընթացը շարունակվում է։ Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Միջոցառման շրջանակում աջակցություն է ստացել՝

 հոկտեմբեր ամսվա համար՝ 111 646 անձ,

 նոյեմբեր ամսվա համար՝ 103 600 անձ,

 դեկտեմբեր ամսվա համար՝ 103 369 անձ,

 հունվար ամսվա համար՝ 103 640 անձ,

 փետրվար ամսվա համար՝ 102 815 անձ,

 մարտ ամսվա համար՝ 100 918 անձ,

 ապրիլ ամսվա համար՝ 102 244 անձ։

  • Կիսվել: