երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի գործունեության ընթացիկ հարցերը

Քննարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի գործունեության ընթացիկ հարցերը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի գործունեության ընթացիկ հարցերի քննարկման նպատակով:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են մարմնի կողմից բնապահպանության և ընդերքի ոլորտում իրականացվող աշխատանքները և առկա խնդիրները: Ծավալվել է քննարկում բարձրացված հարցերի շուրջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը հստակեցնելու համար:

  • Կիսվել: