ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արարատի մարզում հրդեհ է բռնկվել հարսանեկան արարողության մասնակիցներից մեկին պատկանող Mercedes-ում

Արարատի մարզում հրդեհ է բռնկվել հարսանեկան արարողության մասնակիցներից մեկին պատկանող Mercedes-ում

Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 4 հասցեում գործող գազալցակայանում Mercedes G մակնիշի ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկանները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել: Պարզվել է, որ այրվել է Արագածոտնի մարզի բնակիչ, 36- ամյա Գարիկ Գինոսյանի վարած Mercedes G  մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասնակի: Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան:

Աղբյուրի տեղեկություններով՝ Գ. Գինոսյանը մասնակցելիս է եղել գազալցակայանի հարևանությամբ գործող «Վան» ռեստորանային համալիրում հարսանեկան արարողության:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

  • Կիսվել: