շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արարատի մարզում բախվել են Niva-ն ու 06-ը. ՀՀ ՊՆ պայմանագրային 2 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից մեկը ժամեր անց մահացել է

Արարատի մարզում բախվել են Niva-ն ու 06-ը. ՀՀ ՊՆ պայմանագրային 2 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից մեկը ժամեր անց մահացել է

Այսօր՝ հունիսի 2-ին,  ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 10:10-ի սահմաններում Ավշար գյուղի Մ. Խորենացի և Գրիգորի փողոցների խաչմերուկում բախվել են  Արարատի մարզի բնակիչներ, 29-ամյա Բորիս Բադալյանի վարած ВАЗ  2106 մակնիշի և 66-ամյա Սոս Խաչատրյանի վարած ВАЗ  2121 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Խաչատրյանը, նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 64-ամյա Պետիկ Թորոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով էլ Niva-ն  դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել գազատար խողովակն ու խողովակի հենասյունը և մասամբ հայտնվել բնակչի տան բակում:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի հետաքննիչ  Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  հիվանդանոց տեղափոխվածները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ: **** 20:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխվածներից Բ. Բադալյանը, գիտակցության  չգալով, մահացել է: Փաստի առթիվ Ա. Գաբրիելյան որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փախանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:  

  • Կիսվել: