շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel Zafira-ն, վերջինս կողաշրջվել է դաշտում. կան վիրավորներ

Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel Zafira-ն, վերջինս կողաշրջվել է դաշտում. կան վիրավորներ

Մայիսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, բախվել են Երևանի բնակիչ, 38-ամյա Կ. Բուռնազյանի վարած Mercedes մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 53-ամյա Գ. Թովմասյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ 
 

Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած Opel-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ, 48-ամյա Ա. Թովմասյանին և 28-ամյա Բ. Թովմասյանին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նխապատրաստվում։

  • Կիսվել: