ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արարատի մարզում 31-ամյա վարորդը «01»-ով բախվել է կայանված BMW-ին, BMW-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, կա վիրավոր

Արարատի մարզում 31-ամյա վարորդը «01»-ով բախվել է կայանված BMW-ին, BMW-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, կա վիրավոր

Երեկ՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 21։20-ի սահմաններում Այգեզարդ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Արմեն Դ-ն Այգեզարդ գյուղի Ղարիբյան փողոցի 12 տան դիմաց իր վարած ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենայով բախվել է նույն գյուղի բնակիչ՝ 47-ամյա Թորգոմ Մ-ին պատկանող կայանված BMW մակնիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է նույն գյուղի բնակիչ՝ 25-ամյա Գոռ Մ-ին պատկանող կայանված ՎԱԶ 211440 մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Միհրան Հայրապետյանի գլխավորությամբ։ 

  • Կիսվել: