հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Արարատ Միրզոյանը վրացի գործընկերոջը շնորհավորել է Վրաստանի անկախության օրվա առթիվ

Արարատ Միրզոյանը վրացի գործընկերոջը շնորհավորել է Վրաստանի անկախության օրվա առթիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչի Տալակվաձեի հետ։ Այս մասին հայտնում են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունից։

Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր պաշտոնակցին Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ։ Կողմերը նաև տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում համակավարակի կանխման ուղղությամբ կատարվող միջոցառումների և առկա իրավիճակի վերաբերյալ։

  • Կիսվել: