«Արարատ-Արմենիան» շնորհավորել է Սամվել Կարապետյանին
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» ամբողջ անձնակազմը շնորհավորում է ակումբի հիմնադիր և սեփականտեր Սամվել Կարապետյանին ծննդյան 61-ամյակի առթիվ։
«Նախորդ մրցաշրջանում տոնած հաջողությունն ու երրորդ չեմպիոնությունն ապացույցն է նրա, որ բոլորիս նպատակը շարունակում է մնալ նույնը՝ մենք շարունակում ենք պայքարել։ Պայքարել հանուն մեր համատեղ նպատակների, ֆուտբոլի զարգացման, նոր բարձունքների նվաճման։ Հենց այս պահին էլ ակումբը նման մի նոր կարևոր ակումբային նվաճման նախաշեմին է։
61-ամյակի կապակցությամբ մաղթում ենք Ձեզ առողջություն, տոկունություն և հավատ, որ բոլորիս բռնած ուղին ճշմարիտ է և որ Միասին Մենք Կարող ենք»,- նշվում է ակումբի շնորհավորական հաղորդագրությունում։



