Առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ ճանապարհով ձեռք բերած տվյալները, Ավան վարչական շրջանում դեկտեմբերի 17-ին հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 33-ամյա մի տղամարդու, որը Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։