Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում հունիսի 7-ի, 9-11-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 8-ին, 9-11-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 7-11-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում հունիսի 7-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։