հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. հաստաբուն բարդին արմատից պոկվել և տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենաներ

Արտակարգ դեպք՝ Երևանում. հաստաբուն բարդին արմատից պոկվել և տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենաներ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. Արամի փողոցում հսկայական բարդին արմատից պոկվել և տապալվել է։

Ծառը ընկել է տարածքում կայանված «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաները վրա՝ վնասելով դրանք։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տեղեկությունը փոխանցվել է նաև Երևանի քաղաքապետարան, որտեղից ժամանել են համապատասխան վարչության աշխատակիցները։  Թե ով է փոխհատուցելու վնասված ավտոմեքենաների տերերին, դեռևս պարզ չէ։ 

 

  • Կիսվել: