երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արամի փողոցում պարեկներին փող տված տղամարդը տեղում բերման է ենթարկվել ոստիկանություն (տեսանյութ)

Արամի փողոցում պարեկներին փող տված տղամարդը տեղում բերման է ենթարկվել ոստիկանություն (տեսանյութ)

Հոկտեմբերի լույս 11-ի գիշերը Երևանի Կենտրոնում ծառայություն իրականացրած պարեկները Արամի փողոցում նկատել են «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում։ Այս մասին հայտնում է Ոստիկանությունը:

Պարեկները փորձել են խախտման փաստով արձանագրություն կազմել։ Այդ ընթացքում տղամարդը փաստաթղթերի հետ մեկնտեղ պարեկին 10 հազար դրամ է տվել՝ առաջարկելով չկազմել արձանագրությունը։ Պարեկները նրան, կաշառք տալու կասկածանքով, բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ոստիկանությունը հորդորում է վարորդներին դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ․ բոլոր ապօրինություններին տրվելու է համապատասխան իրավական գնահատական։  

 

  • Կիսվել: