հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արամ Ա-ն ՀՀ և Քաթարի դեսպանների հետ անդրադարձել է Հայրենիքի առաջ ծառացած մարտահրավերներին

Արամ Ա-ն ՀՀ և Քաթարի դեսպանների հետ անդրադարձել է Հայրենիքի առաջ ծառացած մարտահրավերներին

Արամ Ա Կաթողիկոսը ընդունել է Հայաստանի և Քաթարի դեսպաններին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից:

«Անթիլիասի Մայրավանքի իր գրասենեակին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին յաջորդաբար այցելեցին Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեան եւ Քաթարի մօտ Լիբանանի Հանրապետութեան դեսպանուհի Ֆարահ Պըրրի։

Դեսպան Աթաբէկեանի հետ կայացած հանդիպման խօսակցութեան առանցքը դարձան Հայրենիքը դիմագրաւող մարտահրաւէրները, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները եւ ընդհանրապէս տարածաշրջանը յուզող հարցերը։

Հայրապետը եւ դեսպանուհի Պըրրի անդրադարձան անցնող շաբթուան ընթացքին Վեհափառ Հայրապետին Քաթար կատարած այցելութեան եւ վարչապետին հետ ունեցած հանդիպման։ Հանդիպման ներկայ էր Հայկական Երեսփոխանական Պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: