Առաջիկա օրերին Հայաստան կվերադառնա 600-700 ՀՀ քաղաքացի. ԱԳ նախարար
ՀՀ արտաքին գործերի նախարար նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց, որ առաջիկա օրերին Հայաստան կվերադառնան 600-700 քաղաքացիներ:
Նախարարը հիշեցրեց ԱԳՆ փոխնախարար Ավետ Ադոնցի հայտարարությունը, որ մարտի 14-ից սկսած հայրենիք է վերադարձել 22 հազար ՀՀ քաղաքացի:
Մասնավորապես, ըստ նրա, մարտի 15-ին չվերթ է կազմակերպվել Հռոմից, վերադարձել են 67 քաղաքացիներ, մարտի 26-ին Անգոլայից վերադարձել է 24 քաղաքացի, մարտի 28-ին Լեհաստանից՝ 4, մարտի 31-ին Հնդկաստանից՝ 68 քաղաքացի, ապրիլի 6-ն Մոսկվայից վերադարձել է 234 քաղաքացի, ապրիլի 7-ին կրկին Մոսկվայից՝ 226, ապրիլի 12-ին Մոսկվայից՝ 230, 13-ին Սուդանից՝ 8 քաղաքացի, ապրիլի 10-ին Թել Ավիվից՝ 10, 11-ին Վաշինգտոնից՝ 35, 11-ին Թուրքիայից՝ 73, 19-ին Կրասնոդարից՝ 100, 20-ին Դոնի Ռոստովից՝ 100, 21-ին ԱՄԷ-ից՝ 18 հոգի։
Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ առաջիկա օրերին կկազմակերպվի ևս 3 չվերթ և ընդհանուր առմամբ Հայաստան կվերադառնա մոտ 600-700 քաղաքացի:
Նախարարի խոսքով՝ չվերթները կազմակերպվում են համատեղ ջանքերով, իշխանությունները գործում են ըստ իրավիճակի:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ հայտնեց, որ ԱԳՆ-ի հետ համատեղ աշխատանքի շնորիհվ հնարավոր է եղել Հայաստան վերադաձնել բազմաթիվ ուսանողների, որոնք կորոնավիրուսի տարածման սահմանափակումներով պայմանավորված չէին կարողանում հայրենիք վերադառնալ։



